top of page

Ռուսաստանն ուղղակիորեն կառավարվում է Աստծո կողմից. Պուտին


Ռուսաստանը իսկապես կառավարվում է Աստծո կողմից, բայց գոյությունը պահպանում է երկրում բնակվող ժողովուրդների շնորհիվ: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը:



«Ռուսաստանը մի երկիր է, որն ուղղակիորեն կառավարվում է Աստծո կողմից, քանի որ եթե դա այդպես չէ, անհասկանալի է, թե ինչպես է այն առհասարակ պահպանում գոյությունը», - հիշեցրել է պետության ղեկավարը 18-րդ դարի ռուս ֆելդմարշալ Բուրչարդ Քրիստոֆ Մյունխենի աֆորիզմը:



«Առաջին մասի հետ համաձայն եմ: Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ապա ելնելով իմ զբաղեցրած պաշտոնում ստացած փորձից, կասեմ, որ Ռուսաստանը գոյություն ունի ռուսների և այս տարածքում բնակվող այլ ժողովուրդների շնորհիվ», - ասել է Պուտինը։

1/1801
bottom of page