top of page

Մեծ Բրիտանիան 255 մլն դոլար կհատկացնի Կիևին


Մեծ Բրիտանիան Կիևին տրամադրում է 255 միլիոն դոլար՝ հազարավոր անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

«Մեծ Բրիտանիան Կիևին տալիս է 200 միլիոն ֆունտ ստերլինգ՝ հազարավոր այլ անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար»,- ասել է Սունակը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը Կիևին հատկացնում է ռազմական օգնության ամենամեծ միանվագ փաթեթը՝ մոտ 3,2 մլն դոլարի չափով։

1/1811
bottom of page