Օրյոլի վառելիքաէներգետիկ համալիրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով երեք մարդ է տուժել
Օրյոլ քաղաքում երկու անօդաչու թռչող սարքեր ընկել են վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա, հայտնել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը Telegram-ի իր ալիքում։
«Օրյոլի շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ վիրավորվել է երեք մարդ, որոնք ստացել են միջին ծանրության վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- նշել է Կլիչկովը։
Նա նշել է, որ հրդեհն արագ տեղայնացվել է, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
«Երրորդ անօդաչու թռչող սարքն ընկել է Օրյոլի մունիցիպալ շրջանի Մալայա Սախանկա գյուղի տարածքում, ոչ բնակելի օբյեկտի վրա։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են»,- հավելեց նա։