Տեխասի իշխանությունները տանկեր ու զրահամեքենաներ են տեղափոխում Մեքսիկայի սահման
Տեխասի նահանգային իշխանությունները, որոնք, անտեսելով Սպիտակ տան ցուցումները, որոշել են ինքնուրույն ամրացնել Մեքսիկայի հետ սահմանը միգրանտների հոսքի դեմ, հրամայել են նահանգի Ազգային գվարդիային վերահսկողության տակ առնել սահմանի մի հատվածը և այնտեղ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։
Տեղական ալիքները հրապարակել են կադրեր, որոնցում երեւում են M1A1 Abrams տանկեր և M2A2 Bradley հետևակի մարտական մեքենաներ: Հանրապետական կոնգրեսական Քիթ Սելֆը հայտարարել է, որ հունվարի 29-ից փետրվարի 3-ը Տեխասում հազարավոր բեռնատարների շարասյուն կձևավորվի՝ բողոքելու Ջո Բայդենի վարչակազմի ներգաղթի քաղաքականության դեմ։ Ավտոերթ կլինի նաեւ Արիզոնա և Կալիֆորնիա նահանգներում։
Հանրապետական կոնգրեսականը պնդում է, որ «բողոքը լինելու է ամբողջովին խաղաղ, և դրա նպատակն է ստիպել նախագահին կատարել սահմանը պաշտպանելու իր պարտավորությունները», գրում է Dialog-ը։