top of page

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական բռնության հետ կապված սկանդալի պատճառով


Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական բռնության գործով դատապարտված տղամարդուն ներում շնորհելու շուրջ սկանդալի պատճառով։

«Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, նախագահ Կատալին Նովակը օրեր շարունակ ենթարկվում է հրաժարականի պահանջով ճնշումների իր վիճահարուց որոշման պատճառով։  Նա ներում է շնորհել մի տղամարդու, որը մեղադրվում է մանկապղծության համար։ 

46-ամյա կինը շաբաթ օրը հեռուստաուղերձում հայտարարել է, որ կթողնի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2022 թվականից։«Ես սխալ եմ գործել»,-ասել է նա

1/1808
bottom of page