top of page

Եթե ՆԱՏՕ-ի որևէ երկիր ոտնահարի մեր երկրի ամբողջականությունը, անմիջապես կստանան համարժեք պատասխան․ Մեդվեդև.


Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա, և դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ։

Այս մասին «Վկոնտակտե»-ի իր էջում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք պատրաստվում հարձակվել այս դաշինքի որևէ երկրի վրա: Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ դա հասկանում են:

Բայց եթե նրանք չափազանց կոշտ խաղան և ոտնահարեն մեր երկրի ամբողջականությունը, անմիջապես կստանան համարժեք պատասխան»,- գրել է Մեդվեդևը: Նրա խոսքով, «դա կնշանակի միայն մեկ բան՝ մեծ պատերազմ»։

1/1808
bottom of page