Սիրիայում իսրայելական հարվածից հետո սպանված իրանցի խորհրդականների թիվը հասել է 5-ի
Իսլամական հեղափոխության կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդական Մոհամմադ Ամին Սամադին, ով վիրավորվել էր Դամասկոսին հասցված իսրայելական հարվածներից հետո, մահացել է։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։
Այսպիսով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականների թիվը, որոնք սպանվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա հարձակումների արդյունքում, հասել է 5-ի։
Շաբաթ օրն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ մի շարք սիրիացի զինվորներ և իրանցի 4 ռազմական խորհրդականներ են սպանվել Դամասկոսի վրա իսրայելական կործանիչների կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։