ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿԱՑՆՈՎ ՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ․ Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ։
Նրա խոսքերը մեջբերում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram ալիքը։
«Փայտ էի ջարդում, և մոտ 80 կիլոգրամանոց մի կապոց ընկավ ոտքիս։ Քայլեցի, քայլեցի, կարծես ոչինչ չէր պատահել: Իսկ հետո...»,- ասել է Լուկաշենկոն։
Ալիքը նշել է, որ Բելառուսի նախագահը վնասվածքի պատճառով չի խաղա Մոգիլևի մարզի հոկեյի թիմի դեմ կայանալիք հանդիպմանը։