top of page

«Ռոսկոսմոս»-ը և NASA-ն շարունակում են համագործակցությունը. Մանտուրով


Ռուսաստանը և ԱՄՆ-ը շարունակում են համագործակցությունը տիեզերքում, մասնավորապես՝ Միջազգային տիեզերակայանի նախագծի շուրջ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ,  արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

«Բաց ենք տիեզերքի վերաբերյալ միջազգային երկխոսության համար,   նույնիսկ ներկա պայմաններում  պահպանում ենք համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ․ դա վերաբերում է ինչպես Միջազգային տիեզերակայանի նախագծին, այնպես էլ թիռչքների ծրագրին»,- ասել է Մանտուրովը։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին «Ռոսկոսմոս»-ը հայտարարել էր, որ NASA-ի հետ մտադիր են շարունակել թռիչքների ծրագիրը Միջազգային տիեզերակայանի նախագծի շրջանակում՝ մինչև 2025 թվականը։

1/1801
bottom of page